Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։ Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1992 թվականից մինչ օրս ղեկավարում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում[5] և այլ երկրներում։ Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։